Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

ԱՄՆ-ում կքննարկվի Հայաստանի հարցը

ԱՄՆ-ում կքննարկվի Հայաստանի հարցը
06.10.2013 | 12:56

«Առանցքային պահ Արևելյան գործընկերության համար. հեռանկար Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի համար»: Հոկտեմբերի 9-ին այս խորագրով լսումներ կսկսվեն ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպական հարցերով ենթահանձնաժողովում: Վեց հետսովետական երկրների` ԵՄ -ի հետ ասոցացման նկատմամբ ռոսւական խանդը այն աստիճան ագրեսիվ դրսևորումներ ունեցավ, որ նրանցից Հայաստանը նահանջեց իր երեքուկես տարվա Եվրոպայի հետ ունեցած բանակցություններից և հայտարարեց Մաքսային միությանը անդամագրվելու որոշման մասին: Եվրոպական դիվանագետների կողմից հնչած կոշտ քննադատությունը Ռուսաստանի վարած քաղաքականության նկատմամբ վերաբերում էին ոչ միայն Հայաստանի նկատմամբ ռուսական հնարավոր ճնշումներին, այլև ՌԴ վարած տնտեսական քաղաքականությանը Ուկրաինայի և Մոլդովայի նկատմամբ: Երևում է` Արևմուտքը չի ցանկանում նահանջել և Ռուսաստանի հետ պայքարում «մարտի դաշտ» դուրս կգա ԱՄՆ-ը: Լսումները տեղի կունենան սենատոր Քրիստոֆեր Մերֆիի նախագահությամբ, կմասնակցեն ԱՄՆ արտգործնախարարի Եվրոպայի գծով տեղակալի օգնական Փոլ Ջոնսը, Ատլանտյան խորհրդի գործադիր փոխտնօրեն Դեյմոն Ուիլսոնը և «Heritage Foundation»-ի փորձագետ Արիել Կոհենը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ